211652_close_icon
views-count2601 դիտում article-date 23:06 03-03-2016

1949 թվականի այս օրը ծնվել է Արթուր Մեսչյանը, հայ ճանաչված ճարտարապետ և երաժիշտ

1842 թ. - ծնվել է Ալեքսանդր Մանթաշյանցը, հայ մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող (մահ. 1911 թ.)։ 1845 թ. - Ֆլորիդան դարձավ ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։ 1847 թ. - ծնվել է Ալեքսանդր Բելլը, շոտլանդացի նշանավոր գիտնական և գյուտարար, հեռախոսի գյուտարարը (մահ. 1922 թ.)։ 1861 թ. - Ալեքսանդր II կայսրը Ռուսաստանում վերացրեց ճորտատիրական կարգը։ 1875 թ. - Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացավ պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։ 1878 թ. - Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ 1898 թ. - ծնվել է Էմիլ Արթինը, հայազգի մաթեմատիկոս (մահ. 1962 թ.)։ 1918 թ. - ստորագրվեց Բրեստի պայմանագիրը։ 1923 թ. - Նյու Յորքում վաճառքի հանվեց Թայմը՝ աշխարհում նորությունների առաջին շաբաթաթերթը։ 1949 թ. - ծնվել է Արթուր Մեսչյանը, հայ ճանաչված ճարտարապետ և երաժիշտ։

Նմանատիպ նյութեր