Ապրիլի 2-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.15-ին, մարվել՝ 13.13-ին:
Այրվել է Ռ. Յ.-ին պատկանող մոտ 6 տ անասնակեր: