Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 10-րդ փողոցի թիվ 48 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.53-ին, մարվել` 03.30-ին:
Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն