2915 դիտում
16:57 02-04-2016
Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը՝ Թուրքիայում Գրան պրիի բրոնզե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին:
Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր: Հայ ձյուդոյիստը նախ առավելության է հասել սերբ Մարկո Վուկիչևիչի նկատմամբ, այնուհետև հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գժակովային, սակայն քառորդ եզրափակչում զիջել է կորեացի Լիմհան Քիմին և շարունակել է պայքարը սփոփիչ գոտեմարտերում, որտեղ առավելության է հասել ռուսաստանցի Անզաուր Արդանովի և Յակուբ Շամիլովի նկատմամբ:
52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:
Այսօր 2-ին մրցագորգ դուրս կգան 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը և 81 կգ քաշային ԱՆդրանիկ Չափարյանը:
Նմանատիպ նյութեր
2425 դիտում
22:07 13-12-2023
Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Կատարի Գրան Պրիի ոսկե մեդալակիր. Հակոբյանը 3-րդն է
3727 դիտում
21:07 21-04-2016
Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
3314 դիտում
20:38 30-08-2015
Հայ ռեժիսորի ֆիլմը միջազգային կինոփառատոնում Գրան պրիի է արժանացել
Այս բաժնից
1666 դիտում
14:46 16-11-2024
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը
1633 դիտում
13:19 16-11-2024
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
2005 դիտում
10:35 16-11-2024
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում