211652_close_icon
views-count3368 դիտում article-date 20:38 30-08-2015

Հայ ռեժիսորի ֆիլմը միջազգային կինոփառատոնում Գրան պրիի է արժանացել

Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում, որը կայացել է օգոստոսի 21-ից 28-ը, [url=http://sakhalinfilmfestival.ru/news/itogi-5-sakhalinskogo-mezhdunarodnogo-kinofestivalya-kray-sveta/][b]արժանացել է[/b][/url] Գրան պրիի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Հայաստանն առաջին անգամ է մասնակցել այս փառատոնին: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 9 ֆիլմ: Սախալինի «Աշխարհի ծայրը» միջազգային 5-րդ կինոփառատոնի ժյուրին գլխավորել է իրանցի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը: «Մոսկվիչ, իմ սեր»-ը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և տաղտուկ կյանքով ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին: Համոն թաքուն երազանք ունի՝ ձեռք բերել «Մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» են վաճառում:

Նմանատիպ նյութեր