211652_close_icon
views-count1332 դիտում article-date 15:35 02-04-2016

ՀՀ Արդարադատության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Նախարարը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է Նախարարության գերակա ծրագրերն ու դրանց կարողությունների զարգացմանն ուղղված ֆինանսական օժանդակության հնարավորությունները: Արփինե Հովհաննիսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունը, ինչպես նաև ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը: Արդարադատության նախարարը Համաշխարհային բանկի գործընկերներին է ներկայացրել Նախարարության համար առաջնահերթություն համարվող մի շարք ծրագրեր՝ Պրոբացիոն ծառայության հետագա զարգացում, ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» և «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ների, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության տեխնիկական կարողությունների զարգացում և այլն: Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու հնարավորության սահմաններում ներկայացված ոլորտներին աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնել: [b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության hետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր