86274 դիտում
10:37 13-04-2019
«Կասկադյորական» ավտովթար Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. նրա աջ ոտնաթաթը կտրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AՍ 347 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Արարատ» ռեստորանահյուրանոցային համալիրի փայտյա ցանկապտին, տապալել այն, առաջ ընթանալով բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկակա կենտրոններից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սերգեյ Բագրատյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ։
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, որից հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասւմ էին, որ վթարի հետևանքով վարորդի աջ ոտնաթաթը կտրվել է, և նրան հիվանդանոց են ուղեկցել ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+