«Բարսելոնա»-«Ալավես». կատալոնացիները հակառեկորդ սահմանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց «Ալավեսից»` 1:2:
Կատալոնացիներն այդ խաղում ընդամենը 2 անգամ են հարվածել մրցակցի դարպասի ուղղությամբ` կրկնելով Պրիմերայի տնային խաղերում իրենց վատագույն արդյունքը:
Վերջին անգամ «Բարսելոնան» ընդամենը 2 հարված է կատարել դարպասին 2012 թվականին հոկտեմբերին` «Ռեալի» հետ խաղում, որն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2: