211652_close_icon

«Բարսելոնան» քննարկելու է «Կամպ Նոուն» Յոհան Կրոյֆի պատվին անվանափոխելու հարցը

views-count3079 դիտում article-date 22:14 28-03-2016
Մարտի 29-ին «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նիստում կքննարկվի թիմի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Յոհան Կրոյֆի հիշատակը հավերժացնելու հարցը: Հիշեցնենք, որ Կրոյֆը մարտի 24-ին վախճանվեց քաղցկեղից: Կատալոնացիների ղեկավարները քննարկելու են թիմի տնային` «Կամպ Նոու» մարզադաշտի անվանափոխությունը հոլանդացու պատվին և 14 համարի մարզազգեստը, որի ներքո հանդես էր գալիս Կրոյֆը, շրջանառությունից հանելու հարցը: Մարզադաշտը անվանափոխելու առաջարկը ներկայացրել են «Բարսելոնայի» երկրպագուները, որոնք այդ նպատակով հատուկ ստորագրահավաք են նախաձեռնել:

Նմանատիպ նյութեր