Խնձորը միաժամանակ և միրգ է, և դեղ
Խնձորը հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։
Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։
Ներկայումս գոյություն ունեն խնձորենիների բազում տեսակներ, որոնք աճում են տարբեր կլիմայական պայմաններում։
Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։
Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։
Խնձորը նաև մեծ տարածում ունի տարատեսակ ուտեստների մեջ։
Կարելի է 50-ից ավել ճաշատեսակ թվել, որոնք պատրաստվում են խնձորով։