Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ իսկական որս է սկսվել
Եվրոպական գրանդ ակումբներից հերթականը` Լոնդոնի «Արսենալն» է սկսել լրջորեն հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:
Լոնդոնյան ակումբի սկաուտները այցելել են գերմանական ակումբի մասնակցությամբ վերջին խաղերին: Նշենք, որ Մխիթարյանը պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ. ամռանը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ամռանը մտադիր է բաժանվել Միկել Արտետայից, Մատյե Ֆլամինիից և Տոմաշ Ռոսիցկիից, այդ իսկ պատճառով Մխիթարյանին համարում է կիսապաշտպանական գիծը ուժեղացնելու առավել օպտիմալ տարբերակը:
Նշենք, որ ներկայումս Մխիթարյանին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև Տուրինի «Յուվենտուսը»: Սակայն հաշվի առնելով այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստի փայլուն մրցելույթները, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ սպասվում է, որ նրա նկատմամբ իսկական որս կսկսեն եվրոպական բազմաթիվ այլ առաջատար ակումբներ: