ԱԱԾ պաշտոնյա՞ ես, թե՞ բիզնեսմեն. ԱԱԾ-ում լուրջ որս է սկսվել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում առաջիկայում փոփոխություններ են սպասվում, սկսվել է լուրջ որս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այս օրերին խստորեն զգուշացվել են այն աշխատակիցները, որոնց դեմ կառավարությունը կոմպրոմատներ ունի:
Վերջիններիս խստորեն զգուշացրել են՝ նշելով, որ ամենավատ ձևով կհեռացվեն, չեն սպասի անգամ թոշակի տարիքը լրանալուն:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացվածների ցանկում է ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության պետ Լյովա Խաչատրյանը:
Նրա ղեկավարներին հայտնի է դարձել, որ վերջինս մի շարք բիզնեսներ ունի՝ ռեստորան, խանութ, շինարարական ընկերություն, իսկ այժմ էլ փորձում է իրենով անել երկաթգծի ծառայության հետ կապված բոլոր բիզնեսները՝ վերանորոգում, մատակարարում և այլն:
Այս բիզնես ծրագիրը Խաչատրյանը փորձում է իրագործել ԱԱԾ-ից հեռացված ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի՝ անվտանգության գծով տեղակալ, իր վաղեմի ընկեր Արմեն Դարբինյանի միջոցով: Ըստ ամենայնի՝ ԱԱԾ պաշտոնյան որոշել է անմասն չմնալ հայ-ռուսական փողերի լվացքատնից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]