211652_close_icon
views-count1501 դիտում article-date 11:04 13-05-2014

Ի հեճուկս կուրծք ծեծողների. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Ես գիտեմ, թե ինչու է «Եվրատեսիլում» հաղթել Կոնչիտան: Որպեսզի այստեղ` Հայաստանում «ազգային ոգով տոգորված» և «հայի տեսակի համար կռիվ տվող» մեր հայրենակիցները կարողանան փրփուրը բերաններին փրկել մեր մատաղ սերունդը չարամիտ և այլասերված եվրոպացիների ոտնձգություններից: Ես գիտեմ, թե ինչու են Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ հիշեցնում, թե Ղարաբաղյան կարգավորման ո’ր փաստաթուղթն է դրված սեղանին: Համանախագահներն ուզում են Հայաստանում և Ադբեջանում հայրենասիրական ալիք բարձրացնել, որպեսզի դարձյալ «ազգային ոգով տոգորված», սկզբունքային և անզիջում մարդիկ կուրծք ծեծելով բացականչեն` «ոչ մի թիզ հող թշնամուն», ինչպես նաև`անարգանքի սյունին գամեն «Ղարաբաղը ծախողներին» և «զոհվածների արյունը ուրացողներին»: Համանախագահները, հետևաբար, բարի գործ են անում` հնարավորություն տալով մարդկանց` ի ցույց դնելու իրենց նվիրվածությունը ազգային նպատակներին»: Մանրամասնները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր