Սեուլում հրմշտոցի հետևանքով առնվազն 146 մարդ է զոհվել, հայտնի է նախնական պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհևոնի շրջանում նախօրեին պատրաստվում էին տոնել Հելոուինը, երբ ինչ-որ մեկը լուր է տարածել, որ բարերից մեկում քեյ-փոփի աստղ է նստած։
Ինչպես հաղորդել է WTN հեռուստաալիքը, երկրպագուները շտապել են նշված բարը, ինչից սկսվել է հրմշտոց։
Զոհվել է առնվազն 146 մարդ, որոնցից 80-ի մոտ սրտի կանգ է արձանագրվել։
Մեկ այլ՝ KBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ականատեսներից մեկը պատմել է, որ հրմշտոցը սկսվել է այն մարդկանց ոչ ադեկվատ պահվածքից հետո, որոնք, իբր, թմրանյութերով կոնֆետներ են կերել և կոնֆետները բաժանել են տեղի ակումբներից մեկում։
Սկսվել է հետաքննություն։
Երկրի առաջնորդ Յուն Սոկ Յոլն արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված միջադեպի հետ։