Էկվադորն ու Ռուսաստանը՝ որպես հզոր ռազմավարական դաշնակիցներ
Էկվադորի Ազգային ժողովի նախագահ Գաբրիելա Ռիվադենեիրան հանդիպում ունեցավ իր ռուս գործընկեր Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Այս մասին տեղեկացնում է [url=http://www.newsecuador.ec/index]«Հայ-Էկվադորական Բարեկամություն»[/url] հասարակական կազմակերպության կայքը:
Երկու երկրների իշխանությունները միմյանց խոստացան հեշտացնել բարձրագույն կրթական դիպլոմների ճանաչման, կրկնակի հարկման վերաբերյալ պայմանագրերի վաղ ստորագրումը:
Հանդիպման ընթացքում Գաբրիելա Ռիվադենեիրան վստահեցրեց, որ Ռուսաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, որն ամրապնդվել էր 2015թ. հունվարին Մատվիենկոյի կատարած այցով, շատ կարևոր է երկու երկրների միջև շուկայական հարաբերությունների հաստատման համար: «Միջխորհրդարանական աշխատանքն ու առևտուրը սերտորեն կապված են միմյանց: Միայն օրինական կայունության շնորհիվ հնարավոր կլինի մեր երկրներում խրախուսել ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններին», - նշեց նա:
Մատվիենկոն իր հերթին ընդգծեց երկու երկրների միջև հարաբերությունների կայունացման կարևորությունը՝ փաստելով Ռուսաստանի ներկայիս մասնակցությունը ռազմավարական «Toachi Pilatón» և «Termogas Machala» նախագծերին: «Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ տնտեսական կապերը խորացնելու համար, իսկ Ձեր երկիրն ավելի մեծ ծավալներով արտահանման մեծ ներուժ ունի», - նշեց Ռուսաստանի ներկայացուցիչը:
Նա ընդգծեց նաև երկու երկրների միջև առկա արտաքին քաղաքականության նմանությունները, հատկապես արդարությունը կարևորելու, անվտանգության ամրապնդման, խաղաղության պահպանման հարցերում:
Գաբրիելա Ռիվադենեիրան հանդիպում ունեցավ նաև Պետդումայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուկովի հետ, ով հաստատեց Էկվադորի ռազմավարական գործընկեր լինելու դիրքորոշումը հատկապես էներգետիկ նախագծերում:
Ազգային ժողովի նախագահը այցի շրջանակներում կմեկնի նաև Սանկտ Պետերբուրգ՝ ավարտելու Ռուսաստանում աշխատանքային իր օրակարգը, որը ներառում է հանդիպումներ այս քաղաքի Օրենսդիր ժողովի նախագահ և նահանգապետ Գեորգի Պոլչավչենկոյի հետ: