3053 դիտում
09:43 30-03-2016
Արմեն Աշոտյանի ճաշակն անտանելի է նոր նախարարի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը սկսել է վերանորոգել իր աշխատասենյակը: ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Քանի որ նախարարը նախագահի հետ ԱՄՆ-ում է, սա հարմար առիթ է աշխատասենյակը վերանորոգելու համար: Նա դեռ նախարարության աշխատակիցներին ներկայացնելու ժամանակ հայտարարել էր, որ կփոխի գույները: Հիմա աշխատասենյակի գույները փոխարինում է իր համար աշխատանքային, պարզ գույներով»: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունը նոր է տեղափոխվել այս տարվա սկզբին շահագործման հանձնված ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված շենք:
Լևոն Մկրտչյանն էլ զբաղեցնում է նախկին նախարար Արմեն Աշոտյանի ճաշակով հարդարված և կահավորված աշխատասենյակը, որի առաջին օգտագործողն ինքն է, քանի որ նախկին «տերը» այդպես էլ չհասցրեց այն վայելել: Եվ այս իրավիճակում մեզ մնում է արձանագրել, որ կա՛մ Արմեն Աշոտյանն այնքան վատ ճաշակ ունի, որ ըստ նրա ճաշակի ձևավորված պայմաններում հնարավոր չէ աշխատել, կա՛մ էլ Լևոն Մկրտչյանն է չափից ավել քմահաճ, որ նույնիսկ մի քանի ամիս չի ցանկանում սպասել, որպեսզի առկա հարդարումը գոնե մի փոքր հնանա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
16:42 19-12-2024
Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել. Ագնեսա Խամոյան
2040 դիտում
15:59 17-03-2014
Անտանելի ամոթ է թուրք լինել. թուրք բանաստեղծ
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը