211652_close_icon
views-count852 դիտում article-date 19:02 05-02-2016

Երևանի 2015թ. բյուջեի կատարման տարեկան ու Երևանի զարգացման 2015թ. ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդի անդամներին են ներկայացվել «Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով հանրային քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցերը: Նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալը մանրամասն պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին: Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագծերը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

Նմանատիպ նյութեր