Թեյի պատմությունը
Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր՝ մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից։
100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով։
1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից։
18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ և թեյարաններ։
Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։
1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի Կովկասյան ափերին։