211652_close_icon

Բրյուսելում պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի

views-count2580 դիտում article-date 19:27 28-03-2016
Բելգիայի առողջապահության նախարարությունը հայտնել, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հիվանդանոցում մահացել է պայթյունների հետևանքով գտնվող 4 տուժած: Հիշեցնենք, որ մարտի 22-ին օդանավակայանում և մետրոյի կայարաններում հնչած ահաբեկչական պայթյունները խլել են 31 մարդու կյանք, վիրավորվել է 340 հոգի: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Նմանատիպ նյութեր