Իրաքի հյուսիսում տեղի ունեցող պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 58-ի
Իրաքի հյուսիսում տեղի ունեցող պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 58-ի, իսկ 100 իրաքցի վիրավորվել է: Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Կիրակի երեք ականապատ մեքենաների վնաս էր հասցվել Բաակուբեում և նրա արվարձաններում:
Նշվում է, որ մահապարտ-ահաբեկիչները հարձակվել են քրդական զորամիավորումների դիրքերի վրա, մասնավորապես՝ ոստիկանական բաժանմունքի:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը, որը հսկայական տարածքներ է գրավել ոչ միայն Իրաքում, այլ նաև՝ հարևան Սիրիայում: