5561 դիտում
22:07 27-03-2016
1920 թվականի այս օրը Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին
1625 թ. - Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր հռչակվեց Կառլոս I-ը։
1845 թ. - ծնվել է Վիլհելմ Ռենտգենը, գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործողը, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացողը՝ 1901 թ. (մահ. 1923 թ.)
1854 թ. - Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսական կայսրությանը։
1855 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց կերոսինը։
1920 թ. - Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին (Եսայան), նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
1928 թ. - Հոլանդիայում առաջին անգամ թողարկվեց ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։
1945 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չմասնակցեց պատերազմին։
1968 թ. - մահացել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը (ծն. 1934 թ.)
1977 թ. - Կանարյան կղզիներում տեղի ունեցավ պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախումի հետևանքով մահացավ 583 մարդ։
Նմանատիպ նյութեր
5760 դիտում
23:53 23-06-2016
Պատմության այս օրը․ 1972 թվականի այս օրը ծնվել է Զինեդին Զիդանը
3979 դիտում
23:00 25-06-2016
Պատմության այս օրը․ 1950 թվականի այս օրը սկսվեց Կորեական պատերազմը
Այս բաժնից
2542 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2812 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել