Ինչու՞ էին ՀՀԿ-ականները և ոչ պետական բուհերի ուսանողները փակել Հյուսիսային պողոտան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ժամը 17:00 -ից Հյուսիսային պողոտայում թևածում էր ազգագրական երգն ու պարը՝ նվիրված Սուրբ Զատիկին: Միջոցառման նպատակն էր հասարակության և հատկապես երիտասարդության շրջանում նպաստել ազգագրական պարերի տարածմանն ու ամրապնդմանը:
Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>> հասարակական կազմակերպությունը և <<ՄԱՍՈՒՆՔ>> ազգագրական երգի-պարի համույթը:
Անցորդները նույնպես չէին կարողանում անտարբեր անցնել և միանում էին պարերին՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից:
Չ՞է որ մեր նախնյաց ավանդական երգն ու պարերը, ծիսական արարողություններն ու թանկագին մասունքներն են, որոնց հետ հաղորդակցվելով ճանաչում ես քո տեսակը, էությունը, առաքելությունը, հասկանում հայի ֆենոմենը, հավերժի հետ կապը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի