211652_close_icon

Ֆիրդուսի 33 հասցեի բնակիչները փորձում էին փակել կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծ պողոտան, սակայն Վալերի Օսիպյանի զանգից հետո կրքերը հանդարտվեցին

views-count2547 դիտում article-date 13:36 08-07-2015
Երևանի Ֆիրդուսի 33 հասցեի բնակիչները՝ որպես բողոքի դրսեւորում, այսօր փորձեցին փակել կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծ պողոտան: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք ցանկանում էին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին և բախվեցին ոստիկանների դիմադրությանը: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, լսելով ցուցարարներին, հեռացավ, զանգ կատարեց, որից հետո տեղեկացրեց, որ ինքը, ում հարկն է, զանգահարել է եւ սպասում է պատասխանի: Դրանից հետո ցուցարարներին մոտեցավ վարչապետի խորհրդական Հրանտ Դավթյանը: Նա 2 առաջարկ արեց՝ կամ պետք է համաձայնվեն 1 քառ/մ 1000 ԱՄՆ դոլարի փոխհատուցմանը, կամ՝ կառուցվելիք շենքերում՝ բնակարաններին: Ֆիրդուսու բնակիչներին նաեւ առաջարկեցին 5 հոգանոց խմբով բարձրանալ վարչապետի մոտ, բայց նրանք չհամաձայնվեցին՝ պահանջելով, որ վարչապետը իջնի:

Նմանատիպ նյութեր