Պենտագոնը տիեզերքում ժամանակակից արբանյակ է կորցրել
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է Երկրի ուղեծրում օդերևութաբանական Flight արբանյակի անհետացման մասին, որը գործում էր արդեն 2 տարի:
Արբանյակի հետ կապը կորել է դեռևս փետրվարին: Lockheed Martin ընկերության կողմից ստեղծած արբանյակը պետք է գործեր տիեզերքում 5 տարի:
Նշվում է, որ արբանյակը ոչ միայն եղանակի կանխատեսումներ էր կատարելու, այլ նաև օգտագործվելու էր ռազմական գործողությունների պլանավորման գործընթացում: