Տիեզերքում գերնոր աստղեր են պայթել. գիտնականներ
«Հաբլ» տիեզերական աստղադիտակի շնորհիվ մասնագետները հաստատել են, որ Երկիր մոլորակից մեծ հեռավորության վրա՝ գալակտիկաների միջեւ ընկած հատվածում երեք գերնոր աստղ է պայթել:
Գերնոր աստղերից շատերը գտնվում են գալակտիկաներում, սակայն աստղադիտակն օգնել է համոզվել, որ դրանք պայթել են «սեւ» տարածության մեջ՝ գալակտիկաների միջեւ ընկած տարածությունում:
Պայթած աստղերի «հարեւան» աստղերը գտնվում են դրանցից 300 լուսային տարվա հեռավորության վրա: