211652_close_icon
views-count43868 դիտում article-date 23:14 26-03-2016

ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ն կազմակերպվեց քաղաքային ծառատունկ, հետո նրանք մասնակցեցին Արմավիրի Գ. Նարեկացի եկեղեցում տեղի ունեցող պատարագին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի կողմից այսօր`մարտի 26-ին կազմակերպվեց քաղաքային ծառատունկ,որի շրջանակներում հանրապետական երիտասարդների նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի աջակցությամբ տնկվեցին շուրջ 150 ծառեր Արմավիր քաղաքի տարբեր հատվածներում,մասնավորապես մշակույթի տան հարակից այգում և քաղաքային զբոսայգում: ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի նախագահ Գ Մուրադյանը իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը,որոնց կազմակերպմամբ քաղաքում լուծվում են այնպիսի խնդիրներ,որոնք վերաբերում են Էկոլոգիային,օդի մաքրությանը ժամանցային վայրերի կանաչապատմանը և այլն: Ծառատունկի մասնակից երիտասարդները թիվը միջոցառման ընթացքում անսպասելի շատացավ,քանի որ համաքաղաքացի անցորդները`տեսնելով կատարվող աշխատանքը և ոգևորվելով միացան ծառատունկին և իրենց համեստ ներդրումը ունեցան քաղաքի կանաչապատման գործում: Նրանք ծառերը տնկելուց զատ պատրաստակամություն հայտնեցին պարբերաբար շարունակական խնամք իրականացնել ինչպես իրենց կողմից տնկված,այնպես էլ քաղաքի մյուս կանաչապատ տարածքներում: Ծառատունկից հետո ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Արմավիրի Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի ունեցող,Քրիստոսի հրաշափառ հարության կապակցությամբ մատուցվող պատարագին,որից հետո իրենց ձեռքով ձևավորված ծիսական սեղանի շուրջ,կուսակցության գրասենյակում նշեցին Զատկի տոնը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր