Կազմակերպվեց բասկետբոլի առաջնություն` հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ. ֆոտոշարք
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների իրազեկման միամսյակի ընթացքում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր բասկետբոլի մրցաշար, որին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 12 բասկետբոլիստ:
Առաջնության նպատակն էր ներկայացնել սպորտը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց լավ մարզավիճակ ապահովելու և պարօլիմպիական մարզաձևերը զարգացնելու միջոց: Մրցաշարի հաղթողներին ու մասնակիցներին հանձնվել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան կարգի դիպլոմներ, մեդալներ, դրամական պարգևներ ու մարզագույք: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: