211652_close_icon
views-count1938 դիտում article-date 20:29 26-03-2016

Մարտկոցների գողը՝ խոստովանությամբ

1986 թ. ծնված Արամ Մ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից գողացել են Էլեկտրական մարտկոցը` պատճառելով 17.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 3-րդ շենքի դիմացից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Աշոտ Բ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Ոստիկանության նույն բաժին էր դիմել նաև 1987 թ. ծնված Վրեժ Հ.-ն և հաղորդում տվել, որ գողացել են իր տան դիմաց կայանված «Տ-25Ա» մակնիշի խոտհնձիչ տրակտորի էլեկտրական մարտկոցը` պատճառելով 20.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն Աշոտ Բ.-ն: Վերջինս տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր