211652_close_icon
views-count988 դիտում article-date 20:09 17-09-2014

Մարմնական վնասվածք պատճառողը՝ խոստովանությամբ

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ին, որը հայտնել է, որ ոմն Արամ իրեն ծեծի է ենթարկել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1978 թ. ծնված Արամ Հ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.20-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 4-րդ միկրոշրջանի թիվ 47 շենքի մոտ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է Գագիկ Մ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր