3735 դիտում
16:48 26-03-2016
Անկախ նրանից, թե ընտանիքում նոր ննջեցյալ կա, Ս. Հարության տոնին հավկիթի ձու ներկում են. Տեր Շահե քահանա Հայրապետյան
Անկախ ամեն ինչից՝ Ս. Հարության տոնին հավկիթ ներկում են: Այսպես է պատասխանել Տեր Շահե քահանա Հայրապետյանը qahana.am կայքում ընթերցողի այն հարցին, թե, եթե ընտանիքում նոր ննջեցյալ կա, Ս. Զատիկին հավկիթ ներկո՞ւմ են, թե՞ ոչ:
«Անկախ ամեն ինչից՝ Ս. Հարության տոնին հավկիթ են ներկում: Հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար»,-գրել է նա:
Քահանան նաև պարզաբանում է. ոչ «հին կամ նոր ննջեցյալ» հասկացողություն գոյություն չունի, այլ. «բոլոր ննջեցյալները Աստծո հովանու ներքո են՝ անկախ այն բանից, թե երբ են մահացել»:
Հարցին էլ, թե ե՞րբ այցելել գերեզմանատուն, եթե ընտանիքում կա նոր հանգուցյալ, նշում է, որ ըստ մեր Եկեղեցու տոնացույցի` եկեղեցական տաղավար տոներին հաջորդող օրերը կոչվում են ‹‹Մեռելոց››, որոնք հատկացված են առհասարակ բոլոր ննջեցյալների հիշատակի համար` թե՛ հին, թե՛ նոր:
«Այդ օրը Եկեղեցում մատուցվում է Հոգեհանգստյան Պատարագ: Տաղավար տոներին ննջեցյալին հիշելը և գերեզման այցելելն արգելված է` թեկուզ և եթե կա նոր ննջեցյալ: Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է: Այդ օրը` մեռելոցին, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել հոգեհանգստյան Պատարագին, Պատարագից առաջ ննջեցյալի անունը և ազգանունը թղթի վրա գրել և փոխանցել պատարագիչ քահանային, որպեսզի հոգեհանգիստ անելիս կարդա, ապա պատարագից հետո միայն գնալ գերեզմանատուն` ննջեցյալին այցելելու»,-նշում է քահանան:
Նմանատիպ նյութեր
2149 դիտում
15:13 08-04-2023
Հարության տոնին հավկիթներ ներկե՞լ, եթե ընտանիքում ննջեցյալ ունեն
1772 դիտում
15:51 04-11-2014
Հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ. ՀՀ ԳՆ
Այս բաժնից
748 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
976 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
751 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու