Իրանը հերքում է ամերիկյան 46 բանկերի վրա իր մասնակցությամբ կատարված հաքերային հարձակումները
Իրանի իշխանություններն այսօր պաշտոնապես հերքել են ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության՝ Իրանին ուղղված մեղադրանքներն այն մասին, թե ամերիկյան 46 խոշորագույն բանկերի վրա կատարված հաքերային հարձակումներին մասնակից է Իրանը, հաղորդում է Ria Novosti-ն:
Նշենք, որ մարտի 24-ին ամերիկյան կողմը հայտարարեց, որ իր բանկերի վրա ցանցահենները հարձակում են գործել: ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը Իրանի 7 քաղաքացիների նկատմամբ մեղադրանքներ է առաջադրել: Մեղադրական փաստաթղթերում վերջիններս բնութագրվում են որպես փորձառու ցանցահեններ և աշխատում են Իրանի կառավարության օգտին:
«Իրանի Իսլամական հանրապետությունը երբեք վտանգավոր կիբեր հարձակումներ չի գործել և չի աջակցում նման քայլերին»,-մեջբերում է France Press-ը Իրանի ԱԳՆ-ի խոսքը: