Օբամայի կարգադրությամբ կհետաքննվեն նախագահական ընտրություններից առաջ կատարված հաքերային հարձակումները
ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման կարգադրություն է ստորագրել, որով երկրում անցկացված նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարված հաքերային հարձակումները կհետաքննվեն, հայտնում է BBC-ն։
Ինչպես հայտնել է Սպիտակ Տունը, Օբաման մինչև 2017 թվականի հունվարի 20-ը երկրի հետախուզական ծառայությունը զեկույց պետք է ներկայացնի այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ամերիկյան իշխանությունները մեղադրեցին Ռուսաստանին երկրի Դեմոկրատական կուսակցության դեմ իրականացված հաքերային հարձակումների մեջ։ Բացի այդ, Վաշինգտոնը գտնում է, որ Guccifer 2.0 կեղծանունով հաքերի գործունեության մեջ կրկին խառն է Ռուսաստանի մատը։ Վերջինս պատասխանատվություն էր վերցրել կրկին դեմոկրատների սերվերը կոտրելու համար։
Մոսկվան, իհարկե, հերքում է այդ մեղադրանքները։