211652_close_icon
views-count38498 դիտում article-date 11:55 26-03-2016

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են ԱԺ պատգամավորի տղային պատկանող 1 մլն 500 հազար դրամ արժողության ապրանքը գողացողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 25-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Կարապետյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս այս տարվա հունվարի 24-ին, ժամը 19:00-ից մինչև հունվարի 25-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում և փետրվարի 1-ից մինչև փետրվարի 4-ը ընկած ժամանակահատվածում քարշակ-վերամբարձ կռունկի միջոցով Էջմիածին-Մարգարա խճուղու 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածից հափշտակել է Երևանի բնակիչ, 34-ամյա Արմեն Աշոտի Աղաբաբյանին պատկանող 1 մլն 500 հազար դրամ արժողության հոսանքի կարգավորող, չգործող տրանսֆորմատորը: Պարզվել է նաև, որ ցանկապատը պոկելու և քանդելու միջոցով նա հափշտակել է նաև Փարաքար գյուղի բնակիչ, 60-ամյա Հայրապետ Մախաջանյանին պատկանող չգործող քարի վերամշակման արտադրամասի մոտ տեղադրված 1 մլ 700 հազար արժողության բարձր լարման տրանսֆորմատորը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գողունը, որոնցից մեկը Դ. Կարապետյանը վաճառել է 500 հազար դրամով, իսկ մեկն էլ դեռ չէր հասցրել հանձնել կլիենտին: Հայտնաբերվել է նաև քարշակի վարորդը, ում Դ. Կարապետյանը հայտնել էր, թե նշված ապրանքներն իր պապունն են և որպեսզի դրսում չմնան՝ անձրևի տակ, որոշել են տեղսփոխել ապահով վայր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Կառլեն Ավագյանի կողմից հարուցվել է քրեական գործ: Դ. Կարապետյանը ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր