Լիոնել Մեսիի. Օբամայի խոսքերն ինձ զարմացրել էին
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/24/80492/]խոսքերը[/url]: Հիշեցնենք, որ Օբաման ասել էր, որ չի կարողացել հանդիպում կազմակերպել Մեսիի ու իր աղջիկների միջև:
«Իհարկե, ես զարմացած եմ Օբամայի խոսքերից, բայց կողմից ամեն ինչ ճիշտ հակառակն է: Իմ համար մեծ պատիվ կլիներ հանդիպել նրա և նրա դուստրերի հետ, սակայն հասկանում եմ որ դա կազմակերպելը հեշտ գործ չի:
Չգիտեմ, որքանով է դա հնարավոր: Միգուցե նա այդպես է ասել, քանի որ այդ պահին Արգենտինայում էր գտնվում, սակայն ես զարմացած էին այնպես, ինչպես` բոլորը», ասել է Մեսին:


