211652_close_icon
views-count30857 դիտում article-date 19:37 25-03-2016

Հրդեհ Երևանում. «Դվին» հյուրանոցի տարածքում առաջացած կրակի ծուխը տեսանելի էր Հանրապետության հրապարակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 25-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 13:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցում` «Դվին» հյուրանոցի տարածքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտկան հաշվարկով: Հրշեջները «Դվին» հյուրանոցում շինարարական աշխատանքներ կատարող բանվորների հետ մարել են 10 քմ փայտյա ամրակապում առաջացած հրդեհը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր