3753 դիտում
09:50 25-03-2016
Հարություն Քուշկյանը վերադառնում է Հայաստան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել Է ԼՂՀ առողջապահության նախարար Հարության Քուշկյանի ազատման դիմումը։ ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար Է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը։
Հարության Քուշկյանի հրաժարականից հետո ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել, որ նա նշանակվելու Է ՀՀ առողջապահության նախարար։ Մեզ հետ զրույցում, սակայն, պարոն Քուշկյանը պարզաբանեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հարցին, թե ինչով Է զբաղվելու Հայաստանում, նա պատասխանեց. «Զբաղվելու եմ իմ գործերով։ Իսկ մշտական կապն Արցախի հետ մնում Է, ես պարբերաբար մեկնելու եմ այնտեղ, մասնակցելու եմ սեմինարների, խորհրդակցությունների»։
Հիշեցնենք, «Հայկական ժամանակը» երեկ գրել Էր, որ տեղեկություններ կան, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջիկայում ազատվելու Է զբաղեցրած պաշտոնից և ստանձնելու Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխնախագահի պաշտոնը։ ԱՆ-ից, սակայն, պարզաբանել էին, որ Մուրադյանն ընդամենը հրավիրվել Է ԱՀԿ համաժողովին որպես ՀՀ առողջապահության նախարար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7579 դիտում
15:50 14-03-2014
ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար
4920 դիտում
21:01 14-03-2014
Ինչո ՞ւ է Հարություն Քուշկյանը դուրս է եկել ԲՀԿ-ից
2108 դիտում
19:45 20-06-2014
Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մասնագիտական տոնին ընդառաջ պարգևատրել է
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1027 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան