Ինչո ՞ւ է Հարություն Քուշկյանը դուրս է եկել ԲՀԿ-ից
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԼՂ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Քուշկյանի մամուլի խոսանակ Շուշան Հունանյանը: «Հարություն Քուշկյանը դիմում է գրել եւ իր դիմումի համաձայն է դուրս եկել կուսակցությունից: Նա կուսակցության հետ, որեւէ խնդիր չունի, պարզապես այդ քայլը կապված է Արցախում աշխատանքի անցնելու պարագայով: Նա որոշել է իր գիտելիքները, ունակությունը, փորձը ծառայեցնել Արցախում»,- ասաց Շուշան Հունանյանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403141544166/]տեղեկացրել էինք[/url], որ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հարություն Քուշկյանի մամուլի խոսանակ Շուշան Հունանյանը: