2856 դիտում
23:48 24-03-2016
Նախատեսվում է կրճատել ՀՀ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը
Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենաները շուրջ 5 տարի չեն շահագործվում անսարքությունների պատճառով, իսկ դրանց վերանորոգումների համար ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ ավտոմեքենաները 12-ից 25 տարվա արտադրության լինելու պատճառով: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է.
«Սա առաջին քայլն է, պարոն վարչապետ, Ձեր հանձնարարության կատարման, որ մեքենաների կազմն արմատապես պետք է վերանայվի: Այսօր արդեն Ձեր հանձնարարականը կուղարկվի նաև բոլոր մարմիններին, որպեսզի քայլ առ քայլ մենք կրճատենք առկա մեքենաները, կատարենք օպտիմալացում: Առաջին քայլն, ինչպես արդեն նշեցի, դա չօգտագործվող մեքենաների օտարումն է, սակայն դրանից հետո գնալու է մեքենաների կրճատման և օպտիմալացման խնդիրը»:
Նմանատիպ նյութեր
2842 դիտում
10:04 25-05-2016
Արամ Սիմոնյանը կրճատել է ծառայողական բեռնատարը. «Չորրորդ իշխանություն»
3871 դիտում
16:32 31-10-2018
ՀՀ վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների թիվը կրճատվում է
751 դիտում
22:40 22-05-2023
2022 թվականին ԵՄ-ն 80%-ով կրճատել է ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան․ Ժոզեֆ Բորելլ
Այս բաժնից
2014 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր