211652_close_icon
views-count3874 դիտում article-date 16:32 31-10-2018

ՀՀ վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների թիվը կրճատվում է

ՀՀ վարչապետի աշխատակազմից մի քանի ավտոմեքենաներ կամրացվեն ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 1-ի նիստի օրակարգում: Որոշման նպատակն է վերը նշված մարմինների աշխատակազմերի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ Նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը 2 ավտոմեքենա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 3 ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր