Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Tuberculosis Day):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:
Երևանի Հյուսիսային պողոտայում «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության աշխատակիցները տուբերկուլյոզի բուժման եւ կանխարգելման մասին թերթիկներ էին բաժանում:
«Բժիշկներ առանց սահմանի» աշխատակիցները անցորդներին ներկայացնում էին հիվանդությունը եւ ասում, որ անհրաժեշտության դեպքում կարող են դիմել իրենց:
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն առաջին հերթին այս հիվանդության գլոբալ համաճարակի և դրա վերացման ջանքերի, ինչպես նաև կանխարգելման և դրա դեմ պայքարի մեթոդների մասին մոլորակի բնակչության տեղեկացվածության բարձրացումն է:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի