Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1993թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլյոզը հայտարարել է ազգային աղետ, իսկ մարտի 24-ը՝ դրա դեմ պայքարի համաշխարհային օր:
1882թ-ի հենց այդ օրն է գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարել տուբերկուլյոզի հարուցչի բացահայտման մասին:1905-ին նա բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել:
Հայաստանում վիճակը հուսադրող է. 2006թ-ից ցուցանիշները տարեցտարի բարելավվում են: