Տուբերկուլյոզի դեմ ստուգման ժամանակ 6-ամյա երեխան մահացել է
Սմոլենսկի շրջանում հետաքննություն է իրականացվում պարզելու 6-ամյա աղջնակի մահվան հանգամանքնեըր: Երեխան մահացել էր տուբերկուլյոզ հիվանդության համար նմուշառում վերցնելու ժամանակ: Այդ մասին տեղեկացրել է Քննչճական կոմիտեի ղեկավարի օգնական Մարիա Պանովան:
Նրա խոսքով, դեկտեմբերի 11-ին երեխայի ծնողները նրան տարել են Սմոլենսկի հակատուբերկուլյոզային դիսպանսեր՝ նմուշառում վերցնելու, ստուգելու համար: Դրա ընթացքում երեխան վատացել է: Դեպքի վայր եկած շտապ օգնության բրիգադը չի կարողացել փրկել երեխային. վերջինը տեղում մահացել է:
«Interfax»-ի փոխանցմամբ, պարզվում են կատարվածի հանգամանքները, կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: