Վիեյրինյա. Աղոթելու եմ, որ Ռոնալդուի մոտ անհաջող օր լինի
«Վոլսֆբուրգի» կիսապաշտպան Վիեյրինյոն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես չեզոքացնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ խաղերում:
«Աղոթելու եմ, որ նրա մոտ անհաջող օր լինի: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին դիմակայելու համար «Վոլֆսբուրգը» պետք է լավագույն մարզավիճակում լինի», ասել է Վիեյրինյան:
Նշենք, որ Վիեյրինյան ու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում թիմակիցներ են:
«Ռեալ»-«Վոլֆսբուրգ» հանդիպումները կկայանան ապրիլի 6-ին և 12-ին:


