211652_close_icon
views-count3519 դիտում article-date 10:25 24-03-2016

Ադրբեջանական զինուժը ՀԱՆ-17 տիպի նռնականետից արկեր է արձակել. ԼՂՀ ՊՆ

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր