1484 դիտում
09:21 24-03-2016
«Մուդիսը» Հայաստանի դեպքում որոշակի ռիսկեր է գնահատել. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. ««Մուդիսի» կողմից Հայաստանի վարկանիշի իջեցման հետևանքը, իհարկե, բացասական է այն առումով, որ Հայաստանի վարկունակությունը նվազել է: Իջեցվել է նաև Հայաստանի 2 բանկերի՝ «Արդշինբանկի» և «ՎՏԲ-Հայաստան» բանկի վարկանիշը, որը պարզապես հետևանք է ՀՀ վարկանիշի իջեցման: Սակայն այս վարկունակությունը երկարաժամկետ գնահատական է, ոչ թե՝ այս պահի դրությամբ է որոշում, այլ՝ ՀՀ պոտենցիալի գնահատականն է, որտեղ շատ գործոններ են ազդում:
Ի տարբերություն «Մուդիսի»` «Ֆիտչը» ՀՀ վարկանիշը վերանայել էր հունվարին և թողել էր անփոփոխ՝ B+: Այսինքն՝ «Մուդիսը» Հայաստանի դեպքում որոշակի ռիսկեր է գնահատել, որոնք բացահայտվում են Վրաստանի հետ համեմատելիս»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ մենաբանելով «Մուդիս» վարկանիշային հեղինակավոր գործակալության կողմից Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1 իջեցնելը:
Ըստ նրա՝ Հայաստանն ու Վրաստանն ունեին նույն վարկանիշը, բայց վերանայելով՝ Վրաստանինը թողել են նույնը՝ Ba3, իսկ Հայաստանինն իջեցրել են, թեև Վրաստանի որոշ ցուցանիշեր ՀՀ-ի համեմատ նույնիսկ վատացել են՝ և՛ ազգային արժույթի անկումը, և՛ պարտք/ՀՆԱ հարաբերությունը, և՛ արտաքին առևտրի ցուցանիշները. «Այդտեղ է, որ երկարաժամկետ գործոններն են ի հայտ գալիս, որովհետև փորձում են գնահատել երկրի տնտեսական քաղաքականությունը, և Վրաստանի դեպքում հստակ նշում են, որ ցուցանիշը չի իջեցվում, քանի որ ակնկալվում է, որ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ մեծ տնտեսական հնարավորություններ է ընձեռում Վրաստանին, իսկ ՀՀ-ի դեպքում Ռուսաստանի հետ ինտեգրացիան բացասական կանխատեսում է տալիս: Այստեղ հենց քաղաքական գործոնն է երևում, որովհետև ՀՀ տնտեսությունն ուղղակի կախվածության մեջ է դրվում ՌԴ-ից»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2443 դիտում
11:53 09-07-2015
Մանդատները վայր դնելու կոչը իր մեջ որոշակի «ական» է պարունակում. «168 Ժամ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1027 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան