211652_close_icon
views-count4439 դիտում article-date 15:43 23-03-2016

Բակո Սահակյանը հանդիպել է Էդվարդ Նալբանդյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր