211652_close_icon
views-count1545 դիտում article-date 11:50 05-04-2014

Մոսկվայում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Մամեդյարովի հետ

Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Բանակցություններին արծարծվեց առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը։ Համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր