211652_close_icon

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

views-count1836 դիտում article-date 21:27 22-03-2016
Մարտի 22-ին, ժամը 13.49-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի 028 OV 61 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Մարտի 22-ին, ժամը 09.06-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի «Գռավ» կոչվող տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 LZ 563 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր