211652_close_icon
views-count3466 դիտում article-date 20:21 22-03-2016

Հենրիխ Մխիթարյան. Կլոպը ֆուտբոլային խելագար էր

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է Դորտմունդի «Բորուսիայի» խաղաոճը Յուրգեն Կլոպի ու Տոմաս Տուխելի օրոք: «Կլոպը ֆուտբոլային խելագար էր. մշտական ճնշում, մրցակցի պրեսինգ, հակագրոհներ… Իսկ երբ Տուխելը եկավ, մեր կյանքը փոխվեց: Այժմ մենք ենք խաղը տանում և ես գրոհների համար ավելի շատ ազատություն ունեմ: Տուխելի շնորհիվ ես թիմին ավելի շատ եմ օգուտ տալիս», ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրած 26 խաղում Մխիթարյանը դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր