211652_close_icon
views-count2548 դիտում article-date 19:56 22-03-2016

Հայաստանի հավաքականն անցկացրեց «բաց» մարզում. տեսանյութ

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մարզումը որի առաջին 15 րոպեները բաց էին: Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք տեխնիկական վարժություններ, մարզիչները փորձարկեցին որոշ տակտիական սխեմաներ: Մարզումից հետո Մեդիայի ներկայացուցիչները հնարավորություև ունեցան շփվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը միաժամանակ կլինի մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը, կկայանա մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր